Ֆրանսիայում օրենք են ընդունել Նոտր Դամի վերականգնման մասին17 հուլիսի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 16-ին հավանություն է տվել օրինագծին, որը վերաբերում է հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգնմանը: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռյեստերը, օրենքն անհրաժեշտ է, որպեսզի «Նոտր Դամն այնպես վերականգնվի, որ դա համահունչ լինի այն տեղին, որը զբաղեցնում է տաճարը ֆրանսիացի ժողովրդի և ամբողջ աշխարհի սրտում», գրում է «Վեդոմոստին» France 24-ի վրա հղումով: Փաստաթուղթը նախատեսում է վերականգնողական աշխատանքների կազմակերպում և համակարգում: Մասնավորապես, այն նկարագրում է տաճարի վերականգնման համար հավաքվող նվիրատվությունների օգտագործման վերահսկողական մեխանիզմները: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ապրիլին հայտարարվել էր, որ խոստացված նվիրատվությունների հանրագումարը հատել է 1 մլրդ եվրոյի շեմը: Մինչ այդ Louis Vuitton Moet Hennessy ֆրանսիացի սեփականատեր Առնո ընտանիքը հայտարարել էր 200 մլն եվրո նվիրատվության մասին, ինչը 2 անգամ ավելի էր ֆրանսիացի գործարարներ Պինո ընտանիքի խոստումից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |