Փաշինյան. Ապօրինի ծառ հատողները և ոստիկանների հետ միջադեպի մեղավորները խիստ կպատժվեն![]() 18 հուլիսի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իջևանում հուլիսի 17-ի լույս 18-ին գիշերն ապօրինի ծառահատումների թույլտվություն պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև բախմանը: Վարչապետը գրել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ: «Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ Իջևանում ապօրինի ծառահատումները թույլատրելու պահանջով միջպետական ճանապարհ է փակվել: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 11 ոստիկան: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը: «Իջևանի ճանապարհը բաց է։ Դա տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում։ Բանակցությունների, բայց ոչ՝ օրենքին հակասող որևէ խոստման», - ասել է մարզպետը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |