Սփեյսիին առաջադրված՝ սեռական ոտնձգության մեղադրանքը հանվել է

Սփեյսիին  առաջադրված՝ սեռական ոտնձգության մեղադրանքը հանվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դատախազությունը դադարեցրել է ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի նկատմամբ քրեական հետապնդումը ոչ բավարար ապացույցների առկայության պատճառով, հայտնել է CNN-ը:

Դերասանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ նախկին հաղորդավարուհի Հիզեր Ունրուն հայտարարել էր, թե Սփեյսին 2016 թվականին սեռական ոտնձգություն է իրականացրել իր 18-ամյա որդու նկատմամբ:

Ավելի վաղ Սփեյսիի հետ կապված սկանդալի պատճառով Netflix ընկերությունը առանց դերասանի մասնակցության է ավարտել «Թղթե տնակը» հեռուստանախգծի վերջին եթերաշրջանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---