Նախարար. Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են

Նախարար. Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել է, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:

Նախարարը նշել է, որ նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:

«Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ այդ պահանջը չի կատարվելու:

Վարչապետը հավելել է, որ օրական նշված վարձատրությունը մի խմ վառելափայտի գինն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ:

«Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ոչ մի փոխզիջում չի լինելու ապօրինությանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---