Հայաստանի նախագահը պարգեւատրվել է Վրաստանի պետական պարգեւով` Ոսկե գեղմի շքանշանով 1 հոկտեմբերի 2008 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին պարգեւատրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պետական պարգեւով` Ոսկե գեղմի շքանշանով: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս պարգեւին, որը ես համարում են հայ-վրացական հարաբերությունների գնահատականը, որոնք հարկավոր է ամրապնդել»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը` ընդունելով պարգեւը: Երկու նախագահների ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է կայուն Վրաստանի կարեւորությունը Հայաստանի համար, քանի որ գործնականում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով: ՀՀ նախագահը հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին` առավելագույնս օգտագործելով եղած ներուժը: Նա նաեւ նշել է, որ Մ.Սահակաշվիլիի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ նոր ճանապարհ կառուցելու, ինչպես նաեւ հայ-վրացական սահմանի հատման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ: Անդրադառնալով օգոստոսյան իրադարձություններին` Ս.Սարգսյանը հայտարարել է, որ այդ իրադարձությունները կրկին ցույց տվեցին, որ 21-րդ դարում հարցերը չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով: Նրա խոսքերով, աշխարհագրական տեսակետից փոքր Կովկասը չափազանց կարեւոր է, քանի որ Կովկասում են խաչվում շահերը, ինչը պետք է վերածել բարգավաճման աղբյուրի Կովկասի բոլոր ժողովրդների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |