Հայաստանը շրջանցող հաղորդակցությունների անցկացման ծրագրերն այժմ կարող են հետաձգվել 1 հոկտեմբերի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան սկսել է կասկածել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նպատակահարմարության վերաբերյալ, միանգամայն հավանական են թվում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը` հիշեցնելով, որ երկաթուղու կառուցման նախագիծը բացառապես Հայաստանին մեկուսացնելու քաղաքական նպատակ էր հետապնդում: «Հատկապես հետաքրքրված էր այդ երկաթուղու շինարարության մեջ Ադրբեջանը` ձգտելով Հայաստանին դուրս թողնել տարածաշրջանում իրականացվող բոլոր հաղորդակցային ծրագրերից, ինչպես նաեւ Վրաստանը: Բավական է հիշեցնել, որ հաջորդ փուլը պետք է լիներ Նախիջեւանով Կարսից Իգդիր երկաթուղու շինարարությունը: Հայաստանի համար սա կնշանակեր լիակատար տրանսպորտային մեկուսացում, սակայն իրադրությունը փոփոխման միտում գրանցեց դեռեւս մինչ վրաց-օսական իրադարձությունները, այն պահին, երբ Հայկական երկաթուղին ձեռք բերեց Ռուսական երկաթուղիներ ընկերությունը կոնցեսիայի իրավունքով: Հազիվ թե խոշորագույն ռուսական երկաթուղային կորպորացիան վերացական բարեգործությամբ զբաղվեր: Սակայն Հայաստանին մեկուսացումից դուրս բերելու պլանները կարող էին իրականանալ միայն երկկողմ հարաբերությունների ընդհանուր ջերմացման պայմաններում»,-հայտարարել է Արեշեւը` հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահին Երեւան ֆուտբոլային խաղը դիտելու հրավերը Սերժ Սարգսյանը հրապարակեց հենց Մոսկվայում: Ըստ ռուս փորձագետի, այժմ Հայաստանը շրջանցող հաղորդակցությունների անցկացման ծրագրերը, առնվազն, կարող են հետաձգվել: Թուրքիայի դիրքորոշումը բավական տրամաբանական է թվում Հայաստանի հետ հարաբերությունների զգալի ջերմացման պայմաններում, այն նշանների ֆոնի վրա, որ Անկարան բոլորովին էլ չի ձգտում լինել Բաքվի դիրքորոշման անզիջում պաշտպանը ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում: «Մյուս կողմից, Թուրքիան ձգտում է համակարգել իր քայլերը Կովկասում Ռուսաստանի հետ եւ այստեղ ավելորդ չէ հիշել, որ հենց ռուս մասնագետներն են մասնակցում Գյումրի-Կարս երկաթուղային ճյուղավորման վերականգնմանը»,-հավելել է Անդրեյ Արեշեւը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |