Վարդան Օսկանյան. «Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է![]() 1 հոկտեմբերի 2008 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է եւ հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրների լուծումն է»,-Երեւանում հիմնադրամի բացմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հիմնադրամը կհետեւի Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր իրադարձություններին, ինչպես նաեւ հանրության ժողովրդավարացմանը: «Արտաքին քաղաքականության ոլորտում մենք մտադիր ենք զբաղվել տարածաշրջանային խնդիրներով, մասնավորապես, երկխոսության հաստատմամբ տարածաշրջանի երկրների միջեւ, անցկացնել խորհրդաժողովներ ու կլոր սեղաններ Հայաստանին վերաբերող արդի հարցերի շուրջ: Հիմնադրամը նաեւ կթողարկի շաբաթական եւ ամսեկան հաղորդագրություններ»,-նշել է Օսկանյանը: Որպես հիմնադրամի գործունեության գերակա ուղղություններ, ըստ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի, կընտրվի նաեւ գյուղատնտեսությունը: «Հիմնադրամը կօգնի ֆերմերային տնտեսություններին այն ամենով, ինչ անհրաժեշտ է հայկական գյուղերի վերածննդի համար»,-ասել է նա` հավելելով, որ «Սիվիլիտասը» մտադիր է նաեւ կրթաթոշակներ սահմանել Հայաստանի քաղաքացիների համար ուսումը արտերկրում շարունակելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |