ԵԱՀԿ ՄԽ Մադրիդյան առաջարկներում արձանագրված է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը 1 հոկտեմբերի 2008 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է հստակ հայտարարի այն մասին, որ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղն այնքան ժամանակ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մադրիդյան առաջարկներում չի ներմուծված ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին դրված փաստաթղթում այդ իրավունքը կա, եւ այդ իսկ պատճառով պետք չէ շտապել ԼՂՀ ճամաչման գործում:«Երկրորդ հարցը, որի վրա հարկ է սրել ուշադրությունը, այն է, որ ԼՂՀ ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը վաստակել է Ադրբեջանի հետ ծավալած պատերազմի արդյունքում: Ղարաբաղում փորձում էին էթնիկական զտում իրագործել, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |