ԱՄՆ ազգային արխիվը հայ իրավապաշտպանին չի տրամադրել Հայոց ցեղասպանության մասին նյութերը 2 հոկտեմբերի 2008 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանում դատական նիստ է սկսվել ԱՄՆ Ազգային արխիվների վարչության (National Archives and Records Administration) դեմ հայցի հիման վրա, ըստ որի այդ վարչությունը իրավապաշտպան Վարդգես Եղիյանին չի տրամադրել Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր:«Իմ կլիենտը մի քանի անգամ Վարչությանը դիմել է այդ փաստաթղթերն իրեն տրամադրելու խնդրանքով, բայց արխիվի աշխատակիցների կողմից ոչ արձագանք չի հետեւել: Այդ գործողությունները տեղեկատվության ազատության մասին Ակտի խախտում են հանդիսանում»,- հայտնել է Վարդգես Եղիյանի փաստաբան Մարկ Մակկարլին: «20 օրվա ընթացքում Ազգային արխիվի աշխատակիցները պարտավոր էին ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, բայց չնայած բազմակի դիմումներին, իմ կլիենտն այդպես էլ պատասխան չստացավ: Մենք պարզապես ցանկանում ենք ստանալ այդ փաստաթղթերը»,- նշել է Մարկ Մակկարլին: Վարդգես Եղիյանը ԱՄՆ-ում հաջողությամբ դատական գործեր է վարել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց ունեցվածքը կորցրած հայերի հետնորդներին փոխհատուցում հատկացնելու հարցում: Եղիյանի կարծիքով, նրան այդ փաստաթղթերը չեն տրամադրվել այն պատճառով, որ դրանցում հիշատակվում են Հայոց ցեղասպանության ուղղակի մասնակից երկրների անունները: «Այդ դատական գործընթացը վարում են Ամերիկայի այն հայերի անունից, որոնք փորձում են տեղեկատվություն գտնել այն մասին, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ Հայոց ցեղասպանության ժամանակ»,- հայտնել է Վարդգես Եղիյանը, հաղորդում է Gibrahayer.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |