ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանում սկսվել է հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ստեղծման գործընթացը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուդի Սալը` ՀՀ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացման հարցը: Հովհաննիսյանի կարծիքով` «հայերի եւ ֆրանսիացիների միջխորհրդարանական բարեկամությունը կօժանդակի միջազգային կազմակերպություններում համագործակցությանը»: Նրա խոսքերով` «Մինչ այժմ չի եղել հարց, որի առնչությամբ կողմերը ընդհանուր հայտարարի եկած չլինեն»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---