ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամը Եվրամիությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին 2 հոկտեմբերի 2008 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի Հարավային Կովկասին, ԵԽԽՎ-ի աշնանային նիստին իր ելույթում հայտարարել է տվյալ կառույցի Թուրքիայի ներկայացուցիչ Բիրգեն Կելեշը: «Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը հապաղում է տվյալ հարցի շուրջ իր դիրքորոշման արտահայտման գործում»,- ասել է Կելեշը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ զինված հակամարտության արդյունքներին նվիրված նիստի ժամանակ:Նրա խոսքերով, էներգետիկ ռեսուրսների պատճառով որոշ եվրոպական երկրներ կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանից: «Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախումը կանխելու համար պետք է էներգետիկ պահեստների փոխադրման այլ տարբերակներ փնտրել: Էներգետիկ ռեսուրսների փոխադրման տեսակետից Վրաստանը կարեւոր երկիր է հանդիսանում ԵՄ եւ Թուրքիայի համար»,- ավելացրել է Կելեշը: Թուրք պատգամավորը սրել է ուշադրությունը «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» վրա, որն Անկարան առաջարկել է տարածաշրջանում կայունության ստեղծման համար, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |