Սերգեյ Լավրով. Ռուսաստանն ողջունում է Կովկասյան պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը 3 հոկտեմբերի 2008 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանն ողջունում է Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը եւ այն բոլոր քայլերը, որ ուղղված են տարածաշրջանում կայնության եւ անվտանգության հաստատմանը»,-այսօր Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, թուրքական կողմը, առաջ քաշելով Կովկասյան պլատֆորմի ստեղծման գաղափարը, չուներ պատրաստի սխեմաներ, այլ ուղղակի առաջարկել է տարածաշրջանի երկրներին միասին եւ համատեղ լուծել տարածաշրջանային հարցերը: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայնությանն ուղղված բոլոր ջանքերը: «Դեռեւս ընթանում է թուրքական նախաձեռնությունների շուրջ խորհրդակցությունների առաջին փուլը, եւ մենք ընդհանուր առմամբ հավանություն ենք տալիս այդ գաղափարին, եթե այն ուղղված է խաղաղության եւ կայունության հաստատմանը Կովկասում, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն այս հարցի շուրջ»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |