ՌԴ ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանը չի զոհաբերի Բաքվի հետ իր հարաբերությունները ելնելով կոնյուկտուրային նկատառումներից 3 հոկտեմբերի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Կովկասյան պլատֆորմի ստեղծմանն ուղղված թուրքական նախաձեռնության հաջողության բանալին համառ առաջխաղացումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները բանակցային գործընթացի շրջանակներում կօգնեն հակամարտության կողմերին առաջ ընթանալ: Սերգեյ Լավրովը մեկնաբանել է նաեւ Հարավային Օսիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արված հայտարարությունները, մասնավորապես, այն մասին, որ պաշտոնական Բաքուն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Ես տեղյակ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին: Հակառակը, ադրբեջանական կողմն իր հայտարարություններում հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կոնյուկտուրայի ազդեցությանը չեն ենթարկվում: Ադրբեջանը մեր վաղեմի գործընկերն է եւ կարեւոր է մեզ համար, եւ մենք չենք պատրաստվում զոհաբերել Բաքվի հետ մեր հարաբերությունները ելնելով կոնյուկտուրային նկատառումներից»,-նշել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ հենց նման վերաբերմունք է Ռուսաստանը զգում նաեւ Բաքվի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |