Թուրքիայի ակտիվությունը մարում է Ադրբեջանի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - «Թուրքիայի Կովկասում կայունության ստեղծման նախաձեռնությունն ի սկզբանե մի կողմից լուրջ բան էր թվում, մյուս կողմից` ընկալվում էր որպես ԱՄՆ-ի ճանապարհն անցնելու փորձ, այն իմաստով, որ առաջարկվում էին ակտիվության սեփական տարբերակներ, միջնորդություն ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, ֆինանսական, տնտեսական` 2008.08.08-ից հետո Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնելու նպատակով»,-PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Սակայն, ըստ փորձագետի, այդ ակտիվությունը մարում է, քանի որ Թուրքիայի դաշնակից եւ բարեկամ Ադրբեջանը որդեգրել է չմիջամտելու զգուշավոր դիրքորոշումը:



«Իլհամ Ալիեւը չի ցանկանում վիճել իր ընկեր Միխաիլ Սահակաշվիլու հետ: Ալիեւը չի ցանկանում ներքաշել Ադրբեջանին հակավրացական արշավի մեջ: Դե, սա հասկանալի է: Հետաքրքրությունն ու «սերը» Ռուսաստանի հանդեպ նրա մոտ ցուցադրական են: Ալիեւը հմտորեն է խաղում, նրանից դեռ կարելի է սովորել, թե ինչպես արտաքնապես չհակադրվելով Ռուսաստանին, ոչինչ չանել նրա համար, իսկ հետեւից ամեն ինչ նրա դեմ անել: Ահա նա էլ պայմանավորվեց Թուրքիայի հետ, որ Թուրքիայի կողմից դադարեցվի ցանկացած օգնություն տուժածներին: Իսկ հրապարակայնորեն հանդես գալու համար քաջությունն է պակասում, նա էլ անկյունի ետեւից է կծում, բայց ուրիշի ձեռքերով: Եվ հետո Թուրքիայի համար պարզ է դարձել, որ իր հռչակած ծրագրերը չեն կարող իրականանալ: Բայց պետք է ձեւացնել թե ամեն ինչ լավ է: Ինչն էլ հաջողությամբ կյանքի է կոչվում»,-ասել է Զախարովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---