ՌԴ-ն մտադիր է պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումն ազգային օրացույցում ներառել![]() 26 հուլիսի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը մտադիր է արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ազգային օրացույցի մեջ ներառել: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Մենդելեևիչի համապատասխան առաջարկին դրական է արձագանքել երկրի առողջոպահության փոխնախարար Տատյանա Յակովլևան: Նշվում է, որ ՌԴ պատվաստումների ազգային օրացույցում 12 վարակի դեմ պատվաստնման օր կա: ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում է ներդրվել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ 1 կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` 1 կին մահանում է դրանից։ Ավելի վաղ ՀՀ-ում փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»: Ընթերցեք նաև՝ «Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |