Կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը խոսում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա լարվածության մասին

PanARMENIAN.Net - «Կովկասի կայունության եւ անվտանգության Պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունն իրենից ոչ մի նոր բան չի ներկայացնում: Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի ճնշման եւ դերի աճը նպաստել են Անկարայի այդ նախաձեռնությանը»,- «Հայ-թուրքական երկխոսություն. Թուրքիայի դիրքորոշումը եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետեւանքները» կլոր սեղանի ընթացքում հայտնել է "Jane's Information Group"-ի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա կարծիքով, նման նախաձեռնությամբ Թուրքիայի հանդես գալու երկրորդ պատճառը կայանում է նրանում, թե ինչ է այսօր կատարվում հենց իր` Թուրքիայի ներսում:



Առաջին ելույթի ընթացքում Ռիչարդ Գիրագոսյանը նշել է, որ եթե նայենք տարածաշրջանի համար Թուրքիայի առաջադրած մարտավարական ծրագրերին, ապա կարելի է տեսնել, որ խոսքը գնում է տարածաշրջանում իր դերն ուժեղացնելու Անկարայի նոր վճռի մասին: Մասնավորապես, Անկարան փորձում է էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում անկախ դառնալ Վրաստանից եւ մատակարարման այլընտրանքային միջոցներ է փնտրում: Միեւնույն ժամանակ Թուրքիան չի ցանկանում կախվածության մեջ լինել ԱՄՆ-ից, եւ Անկարայի կողմից Կովկասի կայունության եւ անվտանգության Պլատֆորմի առաջադրումը ելնում է ոչ թե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի, այլ զուտ պաշտոնական Անկարայի շահերից:



«Իմ տեսակետից, Թուրքիայի նախաձեռնությունն ընգդծում է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ գոյություն ունեցող լարվածությունը, եւ այդ նախաձեռնության մեջ խիստ հետաքրքրված է Ռուսաստանը: Ակնհայտ է, որ այսօր Թուրքիան որոշել է Արեւմուտքից շրջվել դեպի Արեւելք»,- նկատել է "Jane's Information Group"-ի վերլուծաբանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---