Գործադիրը 47 մլն դրամ կհատկացնի Հուրգադայից ՀՀ քաղաքացիների վերադարձին![]() 26 հուլիսի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հուրգադայում մնացած ավելի քան 119 ՀՀ քաղաքացուն Հայաստան վերադարձնելու կապակցությամբ հուլիսի 26-ին անցկացվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է հայ զբոսաշրջիկների տեղափոխման ծախսի հարցը, որոշվել է հատկացնել 47.1 մլն դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Նշվում է, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ: ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ՝ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ ( հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել $47,121: Հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար SpotAir ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |