ՀՀ ԱԳՆ ղեկավար. Եվրախորհրդարանը կարեւոր դեր է կատարում եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի մերձեցման գործում 4 հոկտեմբերի 2008 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը` լիբերալ-դեմոկրոտական խմբակցության լեհ պատգամավոր Պավել Պիսկորսկու գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է եվրոպական ընտանիքի հետ մերձեցման քաղաքականությունը, իսկ այդ գործընթացում մեծ է Եվրոպական խորհրդանաի դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ համագործակցությանը եւ համարում է, որ այդ ձեւաչափում համագործակցությունը լուրջ հնրավորություններ է ընձեռում մտքերի փոխանակման համար:Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններում Եվրախորհրդարանի դերակատարությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչի կապակցությամբ երկուստեք նշվեց խնդիրների խաղաղ կարգավորման կարեւորությունը: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |