ՀՀ-ի միջուկային անվտանգությունն առավելագույն 4 միավորից 3.82 է

ՀՀ-ի միջուկային անվտանգությունն   առավելագույն  4 միավորից 3.82 է

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խմբի գնահատմամբ, ՀՀ միջուկային անվտանգության մակարդակն առավելագույն 4 միավորից 3.82 է, հայտնել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Նշվում է, որ հունիսին 7-օրյա ստուգողական առաքելությամբ Հայաստանում էր գործակալության փորձագետների խումբը, որի նպատակն էր քննարկել 2015 թվականի IRRS-ի (գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը) կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը:

Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:

ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---