Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է նոր պատերազմի հանգեցնե՞լ

PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանի հեռանկարները կախված են նրանից, թե որքանով են Կովկասի պետություններն ու ժողովրդները պատրաստ բարեկամական կապեր հաստատել հարեւանների հետ եւ դադարել օվկիանոսից այն կողմ նայել` օգնություն ակնկալելով տարածաշրջանին չպատկանող պետություններից: Այս մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն: «2008թ. հակամարտությունը ցույց տվեց, որ Վաշինգտոնի ուժերը սահմանափակ են, դրանում է նրա պատմական նշանակությունը: Եթե Ռուսաստանը որպես միջնորդ հանդես գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, իսկ Թուրքիան օգնի հանգուցալուծել հակասությունները Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ, եթե Կովկասի երկրներրը կողմնորոշեն իրենց քաղաքական եւ տնտեսական ռազմավարություններն ու կապերը տարածաշրջանի ուղղությամբ, այլ ոչ թե դրանից դուրս, ապա հնարավոր կլինի ակնկալել խաղաղության հաստատում փոխշահավետ պայմաններով: Այլ բան է, եթե մի շարք պետություններ կողմնորոշվեն ԱՄՆ-ի վրա, ինչպես դա անում է Վրաստանը, ապա հնարավոր են նոր հակամարտություններ: Եթե Վրաստանը շուտով անդամակցի ՆԱՏՕ-ին եւ այնտեղ տեղակայվեն ամերիկյան զորքեր, ապա սպառնալիքը Կովկասում արդեն գոյություն ունեցող կայունության համար էական կլինի: Կբարձրանա լարվածությունը ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հարաբերություններում, հնարավոր է հակամարտության բորբոքում, որին կամա թե ակամա մասնակից կդառնան նաեւ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Վրաստանը ձգտում է վերադարձնել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ապստամբած հանրապետությունները ԱՄՆ-ի օգնությամբ` ուստի, հնարավոր է նոր պատերազմ»,-ասել է ռուս փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---