Իրանը խոշորացնում է ռիալն ու անվանափոխում արժույթը 1 օգոստոսի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը հավանություն է տվել ռիալի խոշորացման և վերանվանման ծրագրին: Դա հաստատել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: Նա էր 2019-ի հունվարին առաջարկել 4 զրո հեռացնել իրանական արժույթից: «Այսօր նախարարների կաբինետը որոշել է 4 զրո հեռացնել մեր արժույթից և վերանվանել այն թուման»,-ասել է լրագրողներին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիյան, գրում է BBC-ին: Այդ քայլը պայմանավորված է լուրջ տնտեսական դժվարություններով և դրամական փոխհաշվարկները հեշտացնելու անհրաժեշտությամբ: Նախարարների կաբինետն իր որոշմամբ, որը դեռ պետք է հավանություն ստանա խորհրդարանում, փաստացի խոստովանել է, որ դրամական բարեփոխում է հասունացել: «Դա կրկին արդյունավետ կդարձնի ազգային արժեքը, կրկին շրջանառության մեջ կդրվեն մետաղադրամներ,-ասել է Ռաբիյան: Թումանը եղել է Իրանի ազգային արժույթը մինչ 1932-ի բարեփոխումը: Իրանի ռիալը սկսել է կտրուկ արժեզրկվել 2018-ից: Եթե 3 տարի առաջ փոխարժեքը կազմել է 37,000 1 դոլարի հարաբերակցությամբ, ապա 2018-ին իրանական արժույթը սակարկվում էր 180,000 ռիալ 1 դոլարի դիմաց հարաբերակցությամբ: Դա տեղի ունեցավ, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից և վերագործարկեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Այժմ իրանական արժույթի շուկայական փոխարժեքը տատանվում է 1 դոլարի դիմաց 120,000 ռիալի սահմանում, իսկ Իրանի կառավարության փոխարժեքն է 42,000 ռիալ 1 դոլարի դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |