21.5 հա տարածք՝ Գյումրիում ավտոմաքսատան համար

21.5 հա տարածք՝  Գյումրիում ավտոմաքսատան համար

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գյումրի-17» զորամասի հասցեում գտնվող 21,57 հա հատուկ նշանակության հողատարածքը կամրացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ այստեղ մաքսատուն ստեղծելու համար:

ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ը համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։

Նախնական հաշվարկներով, տվյալ սպասարկման կենտրոնի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն համար անհրաժեշտ է ներգրավել մոտ 2.2 մլրդ դրամ:

«ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար», - ասված է հիմնավորման մեջ։

Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ Սիվիլնեթը գրել էր, որ ՊԵԿ-ը չէր կատարում վարչապետի հանձնարարականը և ավտոմաքսատունը տեղափոխելու փոխարեն առաջարկում էր ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Գյումրիում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---