ՀՀ-ն Վենետիկի հանձնաժողովում 2-րդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել 1 օգոստոսի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց է սկսել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը: 1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Ավելի ուշ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողով է դիմել նաև ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |