Հայ խաղաղապահներն ավարտել են իրենց առաքելությունն Իրաքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Իրաքից Հայաստան է վերադառնում հայ խաղաղապահների վերջին հերթափոխը: Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հոկտեմբերի 7-ին Երեւանի Զվարթնոց օդանավակայանում` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ տեղի կունենա Իրաքի կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ հայ զինծառայողներն իրենց խաղաղապահ առաքելությունն իրականացնում էին լեհական ստորաբաժանման կազմում, որը նոյեմբերին դուրս է բերվում Իրաքից:
 Ուշագրավ
---