2020-ից մարզերում երիտընտանիքների համար բարձրահարկեր կկառուցեն՝ հիփոթեքով տալու 5 օգոստոսի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին ՀՀ կառավարությունը բազմաբնակարան շենքեր կկառուցի մարզերում, ինչը հնարավորություն կտա երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով բնակարաններ գնել: «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ, այս մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Ծրագիրը կիրականացվի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում: «Մինչև այս ծրագիրն իրականացվում էր միայն Երևանում: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում կկառուցվեն 1-ական սեյսմակայուն բնակելիներ՝ 4 կամ 5 հարկանի: Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»,- ասել է Վերմիշյանը։ Նրա խոսքով` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |