2018-ի հունիսից պետության $234.4 մլն վնասից $64 մլն-ը վերականգնվել է

2018-ի  հունիսից պետության $234.4 մլն վնասից $64 մլն-ը վերականգնվել է

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված 30.182 մլրդ դրամի ($64 մլն) վնաս է վերականգնել:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110.5 մլրդ դրամ ($234.4 մլն):

Բացահայտված ընդհանուր վնասից մոտ 15.768 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1.413 մլրդ դրամի չափով, ինչպես նաև՝ 1.952 մլրդ դրամի չափով տույժ-տուգանք:

Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1.943 մլրդ դրամը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---