Գյուլ. Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս

PanARMENIAN.Net - Կայունությունը Կովկասում կարող է պայմաններ ստեղծել տնտեսական համագործակցության համար եւ ընդլայնել կապերը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան «Կովկասի կայունության պլատֆորմն» առաջարկել է Հարավային Օսիայի համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի պատճառով: «Պլատֆորմն իր մեջ ընդգրկում է Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, որի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ: Եթե Կովկասում լինի կայունություն եւ վստահություն դրանում, ապա դա բարենպաստ մթնոլորտ կձեւավորի տնտեսական համագործակցության համար: Տարածաշրջանը առանցքային նշանակություն ունի էներգոռեսուրսների եւ Արեւելքից Արեւմուտք անվտանգ փոխադրման տեսակետից: Այդ ճանապարհն անցնում է Թուրքիայով: Այդ իսկ պատճառով մենք շատ ակտիվ ենք երկխոսության մթնոլորտի ստեղծման փորձերում: Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս»,-ասել է Գյուլը Nesweek ամսագրին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---