Ջոն ՄըկՔեյն. Մենք պարտավոր ենք ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը 7 հոկտեմբերի 2008 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն ՄըկՔեյնը հայ համայնքին մի նամակ է ուղղել, որում երախտագիտություն է հայտնել եւ բարձր գնահատել հայ համայնքի մեծ ներդրումը ԱՄՆ բարգավաճման գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA): Շոշափելով Հայոց ցեղասպանության հարցը` ՄըկՔեյնը գրել է. «Հանուն արդարության հարկ է ասել, որ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` Օսմանյան Կայսրությունում 1,5 մլն. հայերի դաժան կոտորածը երկար ժամանակ արհամարվող իրադարձությունների թվում էր: Հայ ժողովրդի տառապանքները սկիզբ են դրել մարդկության պատմության ամենաարյունալի դարին: Մենք պարտավոր ենք ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները եւ երաշխավորել, որ մեր աշխարհն այլեւս երբեք չի կրի արյունալի հակամարտությունների ազդեցությունը, որն այդքան շատ է եղել 20-րդ դարում»:Ընդ որում, հայ համայնքին դիմելիս Ջոն ՄըկՔեյնը ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց: Ջոն ՄըկՔեյնը Հայաստանին երախտագիտություն է հայտնել նաեւ Իրաքում կոալիցիայի ջանքերին աջակցելու եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարարական առաքելությունն իրագործելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |