Էդվարդ Նալբանդյանը Բիշկեկ կմեկնի ԱՊՀ ԱԳՆԽ նիստին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 8-ին Բիշկեկ կմեկնի ԱՊՀ

անդամ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստին մասնակցելու համար: Այդ մասին

PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: ԱՊՀ ԱԳՆԽ նիստը կկայանա հոկտեմբերի 8-9-ին Ղրղզստանի մայրաքաղաքում:



Նիստին հիմնական ուշադրությունը սեւեռվելու է Համագործակցության գործունեության կատարելագործմանն ուղղված գործնական քայլերի եւ դրա շրջանակներում բազմակողմանի համագործակցության զարգացման վրա: Օրակարգում ներառված են փոխգործակցության մի շարք կարեւոր ոլորտներ ընդգրկող ավելի քան 20 հարցեր: Օրակարգի մի շարք հարցեր կապված են անվտանգության ապահովման, հանցագործության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտագաղթի ոլորտում համագործակցության զարգացման հետ: Նախարարները կդիտարկեն նաեւ ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ Թբիլիսիի որոշման հետ կապված իրավական եւ կազմակերպչական հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
---