Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից, սակայն դեռեւս չի պատրաստվում փոխել բանակցությունների ձեւաչափը

PanARMENIAN.Net - «Մինսկի խմբի որեւէ անդամի կամ համանախագահի փոխարինման հարց օրակարգում չկա»: Որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտությունում իրավաբանորեն ձեւակերպված է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Սակայն, նրա խոսքերով, Ադրբեջանը «ողջունում է հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված բոլոր պետությունների նախաձեռնությունները»: «Եթե այդ օգնությունն իրոք օգտակար լինի, մենք միայն ուրախ կլինենք»:



Մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե Վրաստանի իրադարձություններից հետո իրավիճակը ՄԽ-ի ներսում կբարդանա` Նովրուզ Մամեդովն անվանել է դա ոչ հետեւողական դիրքորոշում. «Այն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր գնահատում իրավիճակը, դա սխալ դիրքորոշում է: Դեռեւս ամեն ինչ նորմալ է: Մինսկի խումբը հիմնել է ԵԱՀԿ-ն, եւ դեռեւս նրա ձեւաչափի փոփոխման մասին հարց օրակարգում չկա»:



Խոսելով Մինսկի խմբի գործունեության մասին, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ասել է, թե ընդհանուր առմամբ Ադրբեջանը դժգոհ է ՄԽ աշխատանքից, որովհետեւ այսքան տարիների ընթացքում ոչինչ չի արվել: «Սակայն այս պահի դրությամբ սա հարցը լուծելու ձեւաչափ է, եւ մենք համբերությամբ սատարում ենք նրա գործունեությանը», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---