Ամերիկահայերին հարկավոր է նախագահի այնպիսի թեկնածու, որը կարող է հստակ շարադրել իր դիրքորոշումը հայերին հետաքրքրող հարցերի շուրջ 8 հոկտեմբերի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Մենք հուսով էինք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սենատոր ՄըքՔեյնի հայ համայնքին աջակցելու ծրագիրն ինչ-որ զարգացում կստանա, բացի այն հարգալից, բայց վերացական նամակից, որը ստացել էր հայ համայնքը եւ որտեղ ընդհանուր առմամբ նկարագրված է սենատորի վերաբերմունքը ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական խնդիրների հանդեպ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հայ ընտրազանգվածը ցանկանում է տեսնել նախագահության այնպիսի թեկնածուի, որը կարող է հստակ շարադրել իր դիրքորոշումը հայերին հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի հզորացմանը եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |