3.3 մլրդ դրամ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցմանը

3.3 մլրդ դրամ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 3.3 մլրդ դրամ կհատկացնի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների համար. ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Levantina Ingenieria Y Construccion S.L կազմակերպության հետ հուլիսի 16-ին կնքվել է պայմանագիր, որով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2.5 մլրդ դրամի չափով, ինչպես նաև այս տարի նախատեսվում է կատարել վճարումներ շինարարական աշխատանքների համար մոտ 2 մլրդ դրամի չափով։

Սակայն 2019 թվականի բյուջետային տարվա կտրվածքով կապիտալ ծախսերի համար հաստատված վարկային միջոցները բավարար չեն այս վճարային պարտավորությունները կատարելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---