Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը սկսվել է

Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը սկսվել է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցման մեկնարկը տրված է:

Նա հայտնել է, որ Եվրոպա կատարած իր այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պայմանավորվել են ավելի քան $100 մլն արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման մասին:

«Խոսքը մասնավորապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանի՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները: Հավաստիացնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք նոր որակի գյուղատնտեսություն, այն էական ազդեցություն է թողնելու հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացման վրա», - գրել է Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ ծրագիրը, բացի տնտեսական մասից, ունի նաև քաղաքական կողմ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---