Դիջիթեյնն ու Դևելանդուն արհեստական բանականության ժամանակակից լուծումներ են փորձարկում![]() 8 օգոստոսի 2019 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Դիջիթեյնը և Դևելանդուն արհեստական բանականության նոր, ժամանակակից լուծումներ են փորձարկում: Այս բացառիկ ռազմավարական գործակցությունը կազմակերպությունների միջև սկսվել է 2019-ի ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերն արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ: Մասնավորապես, Դևելանդուն իր EPICA արհեստական բանականության հարթակի միջոցով խաղացողներին անհատականացված խաղային առաջարկություններ կանի: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ և այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան՝ խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար: Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաև կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հիմա, հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին, հետևելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի: Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերներն անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման և վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախորոք կհայտանբերեն խարդախ և ռիսկային խաղային գործունեությունը: Արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են Դիջիթեյնի ՏՏ ենթակառուցվածք՝ խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |