ՄՃԽ. Թուրքիան գուցե եւ պետք է կարեւոր դեր կատարի ղարաբաղյան գործընթացում 8 հոկտեմբերի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան գուցե եւ պետք է կարեւոր դեր կատարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը դյուրացնելու գործում, հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լորենս Շիթսը: Նրա խոսքերով, Թուրքիան շահագրգիռ է Կովկասում կայունության հաստատման հարցում: Աջակցությունը խաղաղությանն ու կայունությանը Կովկասում կզորացնի Անկարայի դիրքերը տարածաշրջանում եւ կնպաստի ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտմանը: «Այժմ փակ սահմանները բացելու հնարավորությունը եւ առեւտրի վերսկսումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Անկարան կարող է օգտագործել որպես խթան Երեւանի համար, որպեսզի նա ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ելնելով այս հեռանկարից, Ադրբեջանը չպետք է ավելորդ զգացականությամբ արձագանքի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր վերականգնմանը: Փոխարենը Բաքուն պետք է սատարի Հայաստանի հարցում թուրքական vis-a-vis քաղաքականությանը»,-նշել է Լ.Շիթսը, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |