Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. Վտանգի առավելագույն մակարդակ է 9 օգոստոսի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Չինաստանին մոտենում է հզոր «Լեկիմա» թայֆունը, երկրի հարավ-արևելյան Չժեցզյան գավառում վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակն է հայտարարվել: Ըստ չինացի օդերևութաբանների, ակնկալվում է, որ թայֆունը մայրցամաքին կհասնի օգոստոսի 10-ին և ամենահզորը կլինի 2014-ից ի վեր: Զգուշացվել է, որ տեղումների քանակն արևելյան Չինաստանում օգոստոսի 9-10-ին կարող է հասնել 250-320մմ, գրում է «Ինտերֆաքսը»: Ավելի քան 300 չվերթ է չեղարկվել դեպի Թայվան և հակառակ ուղղությամբ: Հորդառատ անձրև և ուժեգին քամի կարող է գրանցվել նաև Շանհայում, մեգապոլիսի արվարձանի 16.000 բնակիչ կտարհանվի: Շանհայ մեկնող որոշ գնացքների տոմսերի վաճառքը կասեցվել է: Թայվանում, ուր թայֆունն ավելի շուտ կհասնի, օգոստոսի 9-ին արդեն չեղարկվել են ավիաթռիչքներն ու փակվել են շուկաները, դպրոցները և մի շարք այլ հասարակական վայրեր, կասեցվել է երթևեկությունը արագընթաց երակթուղային մայրուղով: Chang-ying-yingyap Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |