83-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է 9 օգոստոսի 2019 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է, նա Շվեյցարիայի կլինիկաներից մեկում է: Ինչպես հայտնի է, 83-ամյա դերասանն ինսուլտ է տարել դեռևս հունիսի 14-ին: Ըստ Դելոնի որդու, դերասանը տառապում էր սաստիկ գլխացավերից, հարկ է եղել վիրահատել: Այժմ դերասանի վիճակը գնահատվում է որպես կայուն և վտանգավոր չի համարվում, գրում է «Զվեզդան» Le Dauphiné Libéré-ի վրա հղումով: «Նրան վիրահատել են «Պիտիե-Սալպետրիերում», որտեղ նա 3 շաբաթ է անցկացրել ինտնեսիվ թերապիայի բաժնում»,-հաստատել է Դելոնի որդին: Նրա խոսքերով, դերասանը վերադարձել է Շվեյցարիա և այնտեղ հանգստանում է, նրան անդորր է հարկավոր: Ալեն Դելոնը նկարահնվել է գրեթե 100 ֆիլմում և հայտնի է դարձել «Ընձառյուծը», «Լողավազան», «Պայծառ արևի տակ», «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմերի շնորհիվ:Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի է արժանացել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |