6 ամսում խոշոր հարկատուները 14%-ով ավելի շատ հարկ են վճարել

6 ամսում խոշոր հարկատուները 14%-ով ավելի շատ հարկ են վճարել

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր, այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաշել է՝ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։

«Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%», - գրել է վարչապետը:

Հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների վճարած մասնաբաժինը հարկային ընդհանուր համախառն եկամուտների մեջ (698 մլրդ դրամ) կազմել է 73.2%, մինչդեռ նախորդ տարում խոշոր հարկատուների մասնաբաժինն ընդհանուրի մեջ կազմել է 74% (602 մլր դրամ): Նախորդ տարվա համեմատ աճել են նաև փոքր ու միջին հարկատուների վճարած հարկերը՝ 156 մլրդ դրամի դիմաց 187 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---