Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կրկին հրթիռներ է արձակել10 օգոստոսի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան վերջին 2 շաբաթում 5 անգամ հրթիռներ է արձակել: Փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակվել օգոստոսի 10-ին Համհին քաղաքի մոտ: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատասենյակը: Հրթիռները, 400 կմ անցնելով 48 կմ բարձրության վրա, ընկել են Ճապոնական ծովը, իր հերթին հայտնել է Հարավային Կորեայի Շատբերի պետերի կոմիտեն: Սեուլում հրթիռային գործարկումները կապում են այս պահին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ընթացող զորավարժությունների հետ, գրում է Deutsche Welle-ն: ՄԱԿ ԱԽ բանաձևերն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների փորձարկումները: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ: Մինչ այս Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին: Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում՝ Թրամփը Կիմ Չեն Ինին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր Twitter-ով: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |