Բրազիլական դատարանը փակել է բռնաբարության մեղադրանքով Նեյմարի դեմ գործը

Բրազիլական դատարանը փակել է բռնաբարության մեղադրանքով Նեյմարի դեմ գործը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Բրազիլիայի դատարանը փակել է բռնաբարության մասին գործը, որը հարուցվել էր հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի դեմ՝ անբավարար ապացույցների պատճառով: Այդ մասին հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Նեյմարը ժխտում է իր մեղքը:

«Դատարանը հայտարարել է գործը կարճելու մասին»,-ասել է դատարանի մամուլի քարտուղարը:

Ըստ դատախազ Ֆլավին Մեռլինի, ֆուտբոլիստի դեմ գործը կարող է ցանկացած պահի վերաբացվել, եթե նոր ապացույցներ ի հայտ գան, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով:

Բրազիլացի մոդել Նայջելա Տրինդադեն դիմել է Սան Պաուլուի ոստիկանություն՝ մեղադրելով մարզիկին մայիսին իրեն Փարիզի հյուրանոցներից մեկու բռնաբարելու մեջ: Ֆուտբոլիստը ժխտում է մեղադրանքները և հայտարարել է, որ սեռական աատը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---