Մարալիկում $13 մլն ներդրումով բամբակամանվածքային գործարան է բացվել10 օգոստոսի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում վերագործարկվել է բամբակամանվածքային գործարանը։ $13 մլն արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ Դրա կողմից մինչև օրս իրականացվել է $4 մլն ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Փաշինյանը․ նա շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։ Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։ 2018-ին ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |