ՀՀ կժամանի ՌԴ ԱԽ քարտուղարը. Խորհրդակցելու են անվտանգության հարցերի շուրջ12 օգոստոսի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը, Երևանում Պատրուշևը «խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ ՌԴ և ՀՀ Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի և մի շարք գերատեսչությունների ներևկայացուցիչների մասնակցությամբ»: Վերջին անգամ Գրիգորյանն ու Պատրուշևը հանդիպել են 2019-ի հունիսին Ուֆայում՝ նավտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների միջազգային հանդիպման շրջանակում: 2018-ի նոյեմբերին 2-ամյա պլան է ստորագրվել ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակազմերի գործակցության վերաբերյալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |