ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա զոհվել է![]() 12 օգոստոսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի շրջանի մասնավոր մանկապարտեզում՝ 5 երեխա զոհվել է, ևս 4-ը տուժել: Այդ մասին հայտնել է շրջանի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը: Ըստ նրա, հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ից հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատերը հետևում էր երեխաներին, երբ ծնողներին հարկավոր էր լինում բացակայել տնից: Շենքում 8 մարդ է եղել, այդ թվում տան տիրուհին: Մահացած երեխաները 8 ամսականից մինչև 8 տարեկան էին: Նրանցից 4-ը բարեկամներ էին, 5-րդը տան տիրուհու երեխան էր, գրում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, տռուժել է նաև հարևանը, որը փորձել է մտնել այրվող տուն և փրկել երեխաներին, ինչպես նաև հաստատության սեփականատերը: Ըստ հրշեջ ծառայության պետի, բռնկման պատճառները պարզվում են: Հրդեհի վայրի նախնական զննությունը ցույց է տել, որ երկհարկանի տանը ծխի ընդամենը 1 դետեկտոր է տեղադրված եղել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |