Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է Իրաքում ՔԱԿ-ի դեմ ռազմական գործողությունների մանդատի ժամկետը 9 հոկտեմբերի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է մանդատը, որի հիման վրա թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: Մանդատը պահպանելու օգտին են քվերակել 511 պատգամավորներ, դեմ` 18-ը: Ընդամենը հարցի քննարկմանը ներկա են եղել 550 խորհրդարանականներից 529-ը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոսքերով, այս պահին երկրի ղեկավարությունը դիտարկում է հակամարտության գոտում հատուկ բուֆերային գոտիների ստեղծման հնարավորությունը` զերծ պահելու համար սահմանամերձ բնակավայրերը քուրդ գրոհայինների ներթափանցումից: Մանդատի գործողությունն երկարացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ թուրքական Դիարբեքիր քաղաքում ՔԱԿ-ի գրոհայինները ավտոբուս են գնդակոծել, որը տեղի ոստիկանական ակադեմիայի կուրսանտներին էր տեղափոխում, գրում է թուրքական Today`s Zaman թերթը: Ուրբաթ օրը ՔԱԿ-ի գրոհայինները զանգվածային հարձակում էին ձեռնարկել Հաքքարի նահանգի սահմանապահ անցակետի վրա: Արդյունքում սպանվեցին 23 ապստամբներ: 2008թ. փետրվարի 21-29-ը Թուրքիան հյուսիսային Իրաքում լայնածավալ ցամաքային ռազմական օպերացիա անցկացրեց, որի ժամանակ Իրաք մտան շուրջ 10 հազար թուրք զինծառայողներ: Գործողության արդյունքում, ըստ թուրքական կողմի պնդումների, ոչնչացվեցին ՔԱԿ-ի 240 գրոհայիններ: Այդ ժամանակից ի վեր թուրքական ՌՕՈՒ-ն կանոնավոր ավիահարձակումներ է գործում ապստամբների վրա: Վերջին ավիահարվածը գրոհայինների դիրքերին հասցվել է հոկտեմբերի 6-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |