Օգոստոսի 14-17-ը ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա![]() 12 օգոստոսի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում՝ օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։Երևանում ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +36-38-ի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |