Հոնկոնգի օդանավակայանը կասեցրել է աշխատանքը բողոքի ակցիաների պատճառով12 օգոստոսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի օդանավակայանը 24 ժամող չեղարկել է բոլոր թռիչքները չորրորդ օրը շարունկավող բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: «Ուղևորներին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է արագ հեռանալ օդանավակայանի տերմինալներից»,-ասել են օդանավակայանի աշխատակազմում: Ենթադրվում է, որ 24 ժամից թռիչքները կվերսկսվեն, գրում է «Վեդոմոստին»: Ցուցարարները չորրորդ օրն անընդմեջ նստացույց են անում թռիչքների և վայրէջքների սրահում: Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, օդանավակայան տանող ճանապարհները կաթվածահար են, դեպի օդանավակայան գնացող ցուցարարների քանակը գնալով ավելանում է: Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից է, օրական մոտ 800 չվերթ է լինում: Օգոստոսի 12-ին հարյուրավոր մարդիկ են միացել արդեն օդանավակայանում գտնվող ցուցարարներին այն բանից հետո, երբ օգոստոսի 11-ի երեկոյան ամենակոշտ բախումներն են տեղի ունեցել բողոքիների 2 ամսվա ընթացքում: Ոստիկանությունը ոչ միայն մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, այլ, ինչպես վկայում են սոցցանցերում տարածված տեսանյութերը, կրակել են մարդկանց գրեթե դիմահար: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են 2 ամիս առաջ, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |