Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհը հիմնանորոգվում է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհը հիմնանորոգվում է

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 65+350-կմ 77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու: Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը նախարարությունը վարորդներին առաջարկում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---