Ստեփանավանի անտառներում սենսորային հսկիչ սարքեր են տեղադրվել

Ստեփանավանի անտառներում սենսորային հսկիչ սարքեր են տեղադրվել

PanARMENIAN.Net - Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում, որտեղ անտառահատման դեպքեր են արձանագրվել, տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ:

«Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:

Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---