Փոխնախարար. Կրակոցներն ավելացել են երկկողմանի ինժեներական աշխատանքների պատճառով

Փոխնախարար. Կրակոցներն ավելացել են երկկողմանի ինժեներական աշխատանքների պատճառով

PanARMENIAN.Net - Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են: Այդ մասին Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են», - հայտարարել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով` հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին է եղել Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանում բանակային կորպուսում և իրավիճակը «բավականին հանգիստ» է եղել։ «Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։ Այս փուլում համեմատաբար հանգիստ է», - նշել է փոխնախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---