Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած օրակարգը կարծարծի նաև Լոս Անջելեսում

Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած օրակարգը կարծարծի նաև Լոս Անջելեսում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ: Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը նա մտադիր է խոսել այն օրակարգի մասին, որին անդրադարձել էր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում: Այդ մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հուսով եմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում»,-ասել է ֆեյսբուքյան եթերում վարչապետը՝ հավելելով, որ հրավիրում է հավաքի Լոս Անջելեսի և հարակից քաղաքների հայերին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:Նա հնչեցրել է նաև «Միացում» կարգախոսն ու հայտարարել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---